Pastinfo.am-ը գրում է.
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, այսօր ձերբակալվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք, մինչ այդ գործում որպես մեղադրյալ էր ներգրավվել 6 անձ՝ նրանց թվում՝ Սյունիքի մարզպետի եղբայրը, 2 եղբորորդիները, մարզպետի վարորդ Արագած Ղևոնդյանի որդին՝ Դերենիկ Հակոբյանը: