ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշ. Հայաստանը բարձրացավ 3 տեղով (ամփոփում)


02:39 , 25 հուլիս, 2015

Tert.am–ը գրում է.

Հայկական թիմերն ավարտեցին իրենց ելույթները եվրագավաթների 2015/16 մրցաշրջանում: Տոնելով 6 հաղթանակ և 1 խաղ ավարտելով ոչ-ոքի, նրանք գրանցեցին եվրագավաթային մրցաշրջանում հայակական ֆուտբոլի պատմության լավագույն արդյունքներից  մեկը:

Թիմ

+

=

-

«Փյունիկ»

3

0

1

«Ուլիս»

0

1

1

«Շիրակ»

1

0

3

«Ալաշկերտ»

2

0

2

Յուրաքանչյուր հաթանակի համար Հայաստանը ստացել է 2 միավոր, իսկ ոչ-ոքիի համար` 1: Որակավորման փուլի ժամանակ վաստակած միավորները բաժանվում են երկուսի, այդ պատճառով մեր երկիրը հավաքել է 6,5 միավոր (13/2): Այդ միավորները բաժանում ենք հայկական թիմերի քանակին (4) և ստանում 1,625 գործակից: Դա 21-րդ դարում Հայաստանի լավագույն արդյունքն է:

Երկրի ակումբային վարկանիշը որոշվում է վերջին 5 մրցաշրջանների ընթացքում եվրագավաթներում գրանցած արդյունքների համագումարով: 2015/16 մրցաշրջանում գրանցած հաջող ելույթների արդյունքում Հայաստանի գործակիցը կազմել է 4,125, ինչի շնորհիվ մեր երկիրը բարձրացել է 3 տեղով և այժմ 48-րդն է Եվրոպայում:

Այդ վարկանիշը որոշում է եվրագավաթներում տվյալ երկրից ներկայացվող թիմերի քանակը: 2015/16 մրցաշրջանի արդյունքները հաշվարկվելու են 2017/18 մրցաշրջանում, այդ պատճառով նվազագույնը երկու տարի Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում Հայաստանը մեկնարկելու է որակավորման առաջին փուլից (երկրորդ փուլից մեկնարկում են վարկանիշային աղյուսակում 16-45-րդ տեղերում գտնվող երկրները):

Հավելենք, որ հայկական ակումբենրի մեջ Եվրոպայում լավագույն արդյունքն ունի «Փյունիկը»:

Ակումբ

Տեղ

Վարկանիշ

«Փյունիկ»

296

3.825

«Շիրակ»

337

3.075

«Ուլիս»

367

2.325

«Միկա»

401

1.825

«Բանանց»

415

1.575

«Գանձասար Կապան»

416

1.575

«Ալաշկերտ»

432

1.325