«Happy end» Նաիրիտի հարցում


16:37 , 24 հուլիս, 2015

Օրեր առաջ համաձայնություն էր կնքվել նաիտրիցիների հետ, ըստ որի՝ իրենց աշխատավարձը պետք է վճարվեր մի քանի օրվա ընթացքում: Այս օրերին նրանք աշխատավարձ ստանալու դիմաց ստորագրել են տույժ և տուգանքներից հրաժարվելու մասին պայմանագրեր, ըստ որի՝ հետագայում դատարան չեն դիմի և չեն պահանջի ուշացած աշխատավարձերի տույժերն ու տուգանքները:

Ինչպես նշեց Երվանդ Զախարյանը, այսօր նաիրիտցիների մի մասն արդեն իսկ ստացել է իր աշխատավարձը: Ինչ վերաբերում է մնացած աշխատողներին, նրանք մինչև ամսվա վերջ կստանան իրենց հասանելիք գումարը: Փաստացի, ամսվա վերջում այս հարցը վերջնականապես կլուծվի: