Թուրք ոստիկաններն Էրդողանի կամակատարներն են


09:47 , 24 հուլիս, 2015

Ադրբեջանցի ծաղրանկարիչ Գյունդյուզ Աղաևի նոր աշխատանքներից, պատկերել է տարբեր երկրների ոստիկաններին, առանձնացրել եմ նկարները, որտեղ Ադրբեջանի և Թուրքիայի ոստիկանների հավաքական կերպարներն են՝ Գյունդյուզի աչքերով: Առաջին դեպքում ոստիկանը ծեծի է ենթարկում ԶԼՄ-ների ներկայացուցչին, ընդ որում՝ բռնցքամարտի ռինգ է պատկերված՝ խորհրդանշելով, թե ադրբեջանցի ոստիկանը կայանում է լրագրողների նկատմամբ բռնության հաշվին և միայն այդպես է ցույց տալիս իր ուժը: Իսկ երկրորդում թուրք ոստիկանը վախեցնում է Էրդողանի անունով ու բարկացած դեմքով՝ խորհրդանշելով այն, որ թուրք ոստիկաններն Էրդողանի կամակատարներն են: