Կաթողիկոսի խոսքը խեղաթյուրել պետք չէ


09:30 , 24 հուլիս, 2015

Ես կաթողիկոսին շատ շատ եմ քննադատում: Բայց խոսքը խեղաթյուրելով՝ չի կարելի բարոյականությունից խոսել: Կաթողիկոսը մասնավորապես ասել է՝

«Ես կարծում եմ, որ հոգևոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար: Երբ հոգևոր, բարոյական կյանքն իր բարձրության վրա չէ գտնվում, դժվարությունները մշտապես ուղեկից կլինեն մեր ժողովրդին»:

Միտքն ամբողջական ընկալեք, ոչ թե մաս-մաս, իրարից կտրած: Ասվածը շատ ճշմարիտ միտք է: Այդտեղ վիճելու թեմա չկա: Այնպես որ, անբարոյական քայլով բարոյականություն չեք հիմնի: Մի՛ նմանվեք ձեր իսկ կողմից քննադատվողներին: