Թուրքական կործանիչներն առաջին անգամ հարվածներ են հասցրել ԻՊ-ի դիրքերին


08:45 , 24 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի ռազամաօդային ուժերն առաջին անգամ հարվածներ են հասցրել «Իսալամական պետություն» խմբավորման դիրքերի ուղղությամբ Սիրիայի սահմանին մոտ, հայտնում է Газета-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը։

Թուրքական ավիացիան հարվածել է ԻՊ-ի 4 օբյեկտների ուղղությամբ։ Կործանիչները, որոնք ավիահարվածներ են հասցրել, գտնվել են Թուրքիայի օդային տարածքում։