Թուրքիան իր ավիաբազն տրամադրել է ԱՄՆ-ին` ԻՊ-ի դեմ պայքարելու համար


04:38 , 24 հուլիս, 2015

Tert.am–ը գրում է.

ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել առ այն, որ Թուրքիան Ինջիրլիքի ռազմաօդային բազան կտրամադրի ամերիկյան օդուժին:

The New York Times-ի փոխանցմամբ` Թուրքիայի հարավում գտնվող ռազմաբազայից էլ ԱՄՆ-ն ռազմական օդանավերով ու անօդաչու թռչող սարքերով հարվածներ կհասցնի «Իսլամական պետության» դիրքերին` Սիրիայի սահմանի մոտ:

Աղբյուրը վկայակոչում է Օբամայի վարչակարգի հայտարարությունը, որի հեղինակի անունը չի հրապարակվում: Սա հնարավոր է դարձել մի քանի ամսվա բանակցությունների հետևանքով:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել Սիրիա-Թուրքիա սահմանին թուրքական բանակի և իսլամիստների առաջին զինված բախման մասին: