Ամեն դեպքում արժանին պետք է մատուցել «Ալաշկերտին»


22:03 , 23 հուլիս, 2015

Ամեն դեպքում արժանին պետք է մատուցել «Ալաշկերտին»: Թիմը թեև դուրս մնաց «Եվրոպա լիգայի» խաղարկությունից, բայց Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» նույնիսկ իր հնարավորություններից ավելի բարձր հանդես եկավ: Թիմը ցույց տվեց հաղթանակի հասնելու և չհանձնվելու մեծ կամք, որը զուգորդվեց նաև խաղային կարգապահությամբ: Հուսանք, որ այս ամենին զուգահեռ հետագայում կլինի նաև կատարողական բարձր վարպետություն, ինչը հնարավորություն կտա ավելի առաջ քայլել եվրոպական ֆուտբոլային ընտանիքում: