Թուրքական պարբերականն աշխատանքից ազատել է լրագրողին՝ Էրդողանին վիրավորելու համար


18:09 , 23 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

Թուրքական Milliyet Daily օրաթերթն աշխատանքից հեռացրել է իր հայտնի լրագրողներից մեկին՝ Կադրի Գուրզելին` Twitter-ում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատություն պարունակող գրառման համար, գրում է РИА Новости-ն:

Համաձայն թերթի պաշտոնական հայտարարության՝ լրագրողին հեռացրել են հուլիսի 22-ին, քանի որ նրա կարծիքը «կործանում է աշխատանքային մթնոլորտը»:

Իր գրառման մեջ լրագրողը խնդել է, թե նախագահն է մեղավոր, որ Թուրքիայի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գլուխ է բարձրացրել:

«Վիրավորական է, որ արտասահմանցի առաջնորդները զանգահարում են մի մարդու, ով Թուրքիայում ԻՊ-ի ահաբեկչության թիվ մեկ պատճառն է, և ցավակցություն հայտնում Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության համար»,- գրել է լրագրողը: