Ով հայ ազգ, զգուշացիր՝ աղանդները սև ամպեր են կուտակում մեր գլխին (VIDEO)


19:13 , 17 նոյեմբեր, 2012

Ամեն մի միտք ունենում է իր հիմնավորումը, եթե այն հայտնողը տգետ չէ։ Ամեն մի ուսմունք տարածող իր գաղափարը ձևավորում է տրամաբանության հենքի վրա, որը կարող է համոզիչ լինել բոլոր նրանց համար, որոնք չգիտեն գաղափարախոսի մութ ծրագրերի մասին։ Ոչինչ կյանքում հենց այնպես չի ստեղծվում։ Սակայն ամեն ինչ չէ, որ, մատուցվելով հանրությանը, ծառայում է ի շահ նրա, հաճախ հանրությունը, դառնալով գործիքը գաղափարի, դառնում է նրա իսկ զոհը։ Զգուշացեք, որ Ձեզ,՝ իմ Ազգ Հայոց, չդարձնեն գործիք՝ իրենց հետին ծրագրերը իրականացնող։ 
Կոմիտաս վարդապետ Հովնանյան