ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե կողմերը վճռականություն ցուցաբերեն. Ուորլիք


10:15 , 23 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե կողմերը պատրաստակամություն և վճռականություն ցուցաբերեն: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա հայտնել է, որ այսօր համանախագահները Բաքվում հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացքը:

«Այսօր հանդիպումներ կլինեն Բաքվում նախագահի և արտգործնախարարի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու համար: Խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե կողմերը պատրաստակամություն և վճռականություն ցուցաբերեն»,- գրել է ամերիկացի համանախագահը: