Առավոտյան նախաճաշ. դդմիկով կոտլետներ


09:05 , 23 հուլիս, 2015

Բաղադրամասեր՝
դդմիկ՝ 2 հ.
կարտոֆիլ՝ 1 հ.
սոխ՝ 1 հ., կանաչի, ձու՝ 2 հ.
պանիր՝ 100/150 գ.
ալյուր՝ 4 ճ. գդալ
աղ, կարմիր պղպեղ
սխտոր՝ 1 հ.
Պատրաստման եղանակ՝ 
Սոխը, կարտոֆիը, դդմիկը, պանիրն անցկացնել խոշոր քերիչով: Մանրեցնել սխտորը և կանաչին: Համեմել համեմունքներով, ավելացնել ձու: Վերջում ավելացնել ալյուր: Թավայի մեջ լցնել ձեթ և ճաշի գդալով տեղավորել միջուկը՝ տալով կոտլետի տեսք: