Tert.am–ը գրում է.
Հոլիվուդյան դերասանուհի և Մոնակոյի արքայադուստր Գրեյս Քելլի թոռնուհին առաջին անգամ հայտնվել է Harper՛s Bazaar ամսագրի էջերում:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն` 24-ամյա Ջազմին Գրիմալդին` Մոնակոյի իշխող Ալբեր II արքայազնի և ամերիկուհի Տամարա Ռոտոլոյի արտամուսնական կապից ծնված դուստրը, նկարահանվել է ամսագրի համար և հարցազրույց է տվել` պատմելով ԱՄՆ-ում իր կյանքի և հոր հետ հարաբերությունների մասին:
Ֆոտոսեսիայի ժամանակ Գրիմալդին ներկայացել է իր տատիկի` Գրեյս Քելլիի կերպարով: Ոճաբանները նրա համար հագուստ, դիմահարդարում և սանրվածք են ընտրել Մոնակոյի իշխանուհու ոճով: Ջազմինը պատմել է, որ «զգում է կապը» իր և իր հանրահայտ տատիկի միջև:
Ջազմինն իր ողջ կյանքն ապրել է Նյու Յորքում: 1992-ին արքայազն Ալբերը ճանաչել է իր դստեր հայրությունը, երբ նրա մայրը դատարան է դիմել: