Tert.am–ը գրում է.
Russia Today-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում երկու` իրար գրկած շների լուսանկարը փրկել է նրանց կյանքը:
Ըստ աղբյուրի` ամերիկյան ապաստարաններից մեկում պահվող շները ենթակա են եղել «էվթանազիայի»:
Այն բանից ժամեր առաջ, երբ շները պետք է սպանվեին, համացանցում են հայտնվել ճաղերի հետևում իրար գրկած իրենց մահվանը սպասող կենդանիների լուսանկարները: Լուսանկարի տարածումից 2 ժամ 6 րոպե անց Angels Among Us Pet Rescue կենդանասերների ընկերակցությունից փրկության են եկել դժբախտ շներին:
Այժմ Կալա և Կիրա անունով շները փրկված են: Այդ գործին օգնել են մարդկանց նվիրատվությունները նման հարցերով զբաղվող ակտիվիստներին: