Համաքաղաքային աշնանային ծառատունկ Երևանում. ֆոտոշարք


17:53 , 17 նոյեմբեր, 2012

Նոյեմբերի 17-ին վաղ առավոտից Երևանի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվեցին ծառատունկի աշխատանքներ, որին մասնակցեցին ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ մայրաքաղաքում գործող բոլոր պետական կառույցները և հասարակական կազմակերպությունները, մասնավոր ընկերությունները, համատիրությունները, ինչպես նաև հազարավոր բնակիչներ: Աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 15 հազար ծառ և 5 հազար թուփ: