Նաիրիտցիների աշխատավարձը կվճարվի 2-3 օրից


15:00 , 22 հուլիս, 2015

Նաիրիտ գործարանի աշխատողների աշխատավարձերի խնդիրը լուծման վերջին փուլում է: Մի քանի օր առաջ, երբ կառավարությունը հայտարարեց, որ այն աշխատողները, ովքեր փաստաթղթային խնդիր չունեն, արդեն կարող են ստանալ աշխատավարձերը, նաիրիտցիներն ասեցին, որ դա կլինի իրենց պառակտումը և ցանկացան ստանալ աշխատավարձերը միանգամից, սակայն դրա համար հարկավոր էր սպասել 10-15 օր:

Արդեն այսօր Երվանդ Զախարյանը լրագրողներին ասաց. «Աշխատավարձերը կսկսենք բաժանել արդեն մի քանի օրից: Նաիրիտցիներն անհանգստանալու առիթ չունեն. աշխատավարձերը կվճարվեն 2-3 օրից»:

Հ.Գ. Եվս մեկ խնդիր ստացավ իր տրամաբանական լուծումը: