ԱԻԿ-ի հետ Գյումրի կժամանի ՈւԵՖԱ-ի նախկին նախագահը


12:40 , 22 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում վաղը՝ հուլիսի 23-ին Գյումրիի «Շիրակն» ընդունելու է շվեդական ԱԻԿ-ին:

Այսօր՝ ժամը 14:50-ին ուղիղ չվերթով Գյումրի կժամանի շվեդական «ԱԻԿ» թիմը։

Պատվիրակության կազմում է նաև ՈՒԵՖԱ - ի նախկին նախագահ, ԱԻԿ-ի պատվավոր նախագահ Լենարտ Յոհանսոնը, ով 17 տարի ղեկավարել է Եվրոպական ֆուտբոլը (1990-2007):