Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ վեց բառանոց պատմվածք կգրի, որը կհուզի բոլորին


23:38 , 21 հուլիս, 2015

Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ վեց բառանոց պատմվածք կգրի, որը կհուզի բոլորին։
Նա հաղթեց գրազն ահա այսպես.
«Վաճառվում են մանկական կոշիկներ` երբեք չհագած»: (անգլ. «For sale: baby shoes, never used.»)
Հեմինգուեյը վերապրեց սիբիրյան ախտը, տենդը, մալարիան, մաշկի քաղցկեղը, երիկամի և փայծաղի պայթյունը, գանգի և ողնաշարի կոտրվածքները, երկու համաշխարհային պատերազմ, 2 ավիավթար, մարմնի մեջ կրեց 200–ից ավել ականի բեկոր, որպեսզի վերջում ինքնասպան լինի...
Այսօր ծովի ծերունու 116–ամյակն է։