Փաստաբաններն արձանագրեցին, որ այս գործընթացից իրենք չեն կարող անմասն մնալ


20:00 , 21 հուլիս, 2015

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք ներկայացնող Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: 
Փաստաբանները քննարկեցին իրենց աշխատակարգը: Նախ՝ փաստաբաններն արձանագրեցին, որ այս գործընթացից իրենք չեն կարող անմասն մնալ, քանի որ այն ուղղակիորեն առնչվում է նախևառաջ մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին: Գիտնական-փաստաբանները, ըստ իրենց նեղ մասնագիտական ոլորտների, ուսումնասիրելու են և գիտական հիմնավորումներ են տալու առայժմ նախագծի գլուխներից մեկի շուրջ: Իսկ ավելի ուշ մյուս գլուխների շուրջ կհայտնեն կարծիքներ, դիրքորոշումներ և գիտական հիմնավորումներ: Օրեր անց մենք հնարավորություն կունենանք ծանոթանալ այդ կարծիքներին: