Թուրքիայի հարավ-արևելքում ժանդարմ է սպանվել, երկուսը վիրավորվել


13:45 , 21 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի հարավ-արևելքում քրդերի հետ բախման հետևանքով առնվազն մեկ ժանդարմ սպանվել է, երկուսը վնասվածքներ են ստացել, հաղորդում է ТАСС-ը:

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Ժանդարմները կարծում են, որ հարձակումը գործել են քուրդ ապստամբները: Դեպքը տեղի է ունեցել Ադըյաման շրջանի Քյոմուր գյուղում՝ ուժայինների գործողության ժամանակ:

Նրանց վարկածի համաձայն՝ գրոհայինները կարող են կապված լինել երկրում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հետ: