Tert.am-ը գրում է.
Ներկայում ասթման մարդկության շրջանում ամենատարածված հիվանդություններից է, որը լիովին բուժելը բավական բարդ է: Այն հիմնականում առաջանում է մանուկ հասակում` թույլ դիմադրողականության հետևանքով:
Սակայն Healthy Life Vision կայքն առաջարկում է միանգամայն բնական ըմպելիքի բաղադրատոմս, որը կօգնի ասթմայի առաջին նախանշանների առաջացման պարագայում բուժել հիվանդությունը` կանխելով դրա զարգացումը:
Ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է կտոր-կտոր անել կիտրոնը, վրան մի բաժակ ջուր լցնել, ինչպես նաև` կոճապղպեղ, հետո այդ ամենը մանրացնել բլենդերով:
Այս ըմպելիքի օգտագործումն օգնում է ուժեղացնել իմունային համակարգը, բացել խցանված շնչուղիներն ու կանխել ասթման առաջացնող վարակների ու բակտերիաների տարածումը: Հյութը խորհուրդ է տրվում ըմպել առավոտյան: