Tert.am-ը գրում է.
«Էրեբունի» բժշկական կենտրոն վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ դերասանուհի Անի Երանյանի մեքենայում վթարի ժամանակ եղած ուղևոր Հայկ Մխիթարյանի առողջական վիճակը դեռ ծանր է:
«Ուղևորը ստացել է գանգուղեղային վնասվածք, պարանոցային վեցերորդ ողի կոտրվածք և կրծքավանդակի ծանր սալջարդ»,- տեղեկացրեց Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ Հայկ Մխիթարյանը վիրահատության չի ենթարկվել:
Հիշեցնենք, որ նախօրեին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ ավտովթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը տեղափոխվել էին հիվանդանոց: