Սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակը դեռևս կարող է ենթարկվել փոփոխությունների. առաջարկներ արեք


13:00 , 20 հուլիս, 2015

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ընդդիմադիր համարվող ուժերը ոչ թե լուրջ քաղաքական օրակարգ ունեն, այլ պարզապես սպասում են իշխանության քայլերին, որ ինքնանպատակ ընդդիմանան:

Քանի օր է` սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակը հրապարակվել է: Բամբասանքի մակարդակի ՖԲ ստատուսներ շատ են եղել, բայց չկա քաղաքական ուժ, որը լուրջ առաջարկներ է ներկայացնում:

Սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակը դեռևս կարող է ենթարկվել փոփոխությունների, մինչև օգոստոսի վերջ դեռ բավական ժամանակ կա:

Կարծում եմ` ավելի ճիշտ կլինի մասնագիտական առաջարկներ անել, այլ ոչ բավարարվել ավանդական սին գոռգոռոցներով: