Դեմի Մուրի տան լողավազանում երիտասարդի դի է հայտնաբերվել


09:14 , 20 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

Անհայտ երիտասարդի դի է հայտնաբերվել Բևերլի Հիլզի (ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ) տներից մեկում, որը պատկանում է հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով TMZ կայքին։

Իրավապահ մարմինների աղբյուրի տվյալներով՝ 21-ամյա տղամարդը լողալ չի իմացել և, ամենայն հավանականությամբ, սայթաքել է, ընկել լողավազանը և խեղդվել։

Ենթադրվում է, որ դերասանուհու բացակայության ժամանակ նրա գործակալը երեկույթ է կազմակերպել, որտեղ հրավիրված է եղել նաև այդ երիտասարդը։

Որոշ տվյալներով՝ դերասանուհու ներկայացուցիչը և մյուս հյուրերը որոշ ժամանակով հեռացել են լողավազանից՝ թողնելով երիտասարդին մենակ։ Իսկ վերադառնալուց հետո նրան գտել են լողավազանի հատակում։

Ոստիկանությունը հետաքննում է դեպքի հանգամանքները։