Շոկոլադը բարելավվում է ուղեղի աշխատանքը. հետազոտություն


00:29 , 19 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

Գաղտնիք չէ, որ բոլորի կողմից սիրված շոկոլադը հզոր հակադեպրեսանտ է, սակայն նորագույն հետազոտությունների արդյունքները վկայում են, որ այս քաղցրավենիքն անփոխարինելի է նաև ուղեղի աշխատանքի համար:

Ինչպես նշում է կայքը, շոկոլադի օգտագործումը խթանում է ուղեղի բնականոն աշխատանքը ու այն սնում անհրաժեշտ նյութերով: Ըստ մասնագետների պնդման՝ շոկոլադը շատ ավելի լավ է կարգավորում ուղեղի ֆունկցիաներ, քան յոգան և աերոբիկան:

Օքսֆորդի համալսարանի գիտական թիմը հետազոտություն է անցկացրել 59-60 տարեկան մարդկանց շրջանում` նրանց բաժանելով 2 խմբի: Առաջին խմբի անդամներին 3 ամսվա ընթացքում տրվել է մեծ քանակությամբ շոկոլադ, իսկ մյուս խմբին` շատ ավելի քիչ քանակությամբ:

 Արդյունքում պարզվել է, որ առաջին խմբի ներկայացուցիչներ գրեթե խնդիրներ չունեն  կապված ուղեղի կողմից կառավարվող հիշողության ֆունկցիայի հետ: Մինչդեռ 2-րդ խմբի անդամների մոտ պատկերն այլ է եղել: