Մարդիկ այսօր ոչ թե մտքեր, այլ քոմենթներ են փոխանակում


17:54 , 18 հուլիս, 2015

Անտիկ շրջանի փիլիսոփաներն ավելի շատ մտածում էին, քան կարդում: Եվ ճիշտ էին անում:

Մենք սկսել ենք ավելի շատ կարդալ, քան մտածել և հենց այդտեղ ենք սխալվում. մեզ թվում է, թե կարդալն ինքնին կարևոր է, մինչդեռ կարդալն առանց մտածելու պարզապես անիմաստ է:

Իսկ երբ մտածում են առանց առհասարակ կարդալու, մարդու մոտ մտքերի փոխարեն առաջանում են միայն մեկնաբանություններ, քոմենթներ:

Եվ մենք սկսում ենք ոչ թե շփվել, այլ գնահատել միմյանց, արտահայտել սեփական (հիմնականում ոչ մեկին չհուզող) կարծիք ու դիրքորոշում այս կամ այն երևույթի կամ մարդու վերաբերյալ, արժևորել աշխարհը և դրանում տեղի ունեցող ամեն ինչ մեր գիտակցության նեղ քարանձավից: