ՀՀ Սահմանադրությունը պետք է գրված լինի ՀՀ քաղաքացիների կողմից


14:56 , 18 հուլիս, 2015

ՀՀ Սահմանադրությունը պետք է գրված լինի ՀՀ քաղաքացիների կողմից և վերջ.
ՀՀ Սահմանադրություն կամ փոփոխության նախագիծ մեկ և վերջին անգամ պետք է ՀՀ քաղաքացիները գրեն։ ՀՀ քաղաքացիները պետք է ընտրեն ու իրականացնեն իրենց համակեցության կանոնները։
Բոլոր ՀՀ քաղաքացիները պետք է իրավունք ունենան մասնակից դառնալու կանոնների մշակմանը։
Մասնագետները կարող են դասակարգել, հղկել և ընդհանրացնել կանոններն՝ ի շահ ՀՀ քաղաքացիների և մարդանց։ Վերջիններս իրենք իրենց միջից պետք է ընտրեն այն անկախ քաղաքացիներն՝ տարբեր ոլորտներից, տարիքից և այլն, ովքեր պետք է հավաքագրեն բոլոր առաջարկները՝ այդ կանոնների ամբողջությունը, որը ժամանակ առ ժամանակ հանձնեն հանրության դատին և այնքան ժամանակ, մինչև բերեն վերջնական տեսքի։ 
Մասնագետներն իրավունք պետք է ունենան օբյեկտիվ լրամշակել նախագիծը և այնուհետև դնել հանրաքվեի։