Ֆեյսբուքի հայկական էջերի Armlikes.com կայքում կատարվել են փոփոխություններ


22:41 , 16 նոյեմբեր, 2012

 

Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային Armlikes.com կայքում կատարվել են մի շարք փոփոխություններ: Ամբողջովին փոխվել է կայքի արտաքին դիզայնը և ֆունկցիոնալությունը: Այժմ կոնկրետ էջեր որոնելու համար անհրաժեշտ է ընդամենը կայքի վերևի հատվածում գտնվող փնտրման դաշտում գրել որոնվող էջի անվանումը և սեղմել Enter: Փոխվել է նաև էջերի ներկայացման ձևը: Դրանք այժմ ավելի պատկերավոր են ու դինամիկ: Շնորհակալություն եմ հայտնում Վահագն Ահարոնյանին՝ կայքի բարելավման հարցում ինձ օգնելու համար: