Բաղադրություն՝
Խմորի համար`
250 մգ. կաթ,
250 մգ. ջուր,
2 ձու,
40 գր. դրոժ,
1 թգ. սոդա,
1 կգ. ալյուր,
ձեթ,
1 թգ. աղ:
Միջուկի համար`
500 գր. երշիկ,
ձեթ:
Պատրաստման եղանակ`
Խմորի համար տաք ջրի վրա լցնել կաթը, ավելացնել դրոժը, ձուն և աղը: Այս զանգվածը լավ խառնել` ավելացնել ալյուրը 900 գր. չափով: Պետք է ստացվի խիտ խմոր: Խմորը դնել որևէ տաք տեղ կամ ծածկոցով կաթսան ծածկել: Երբ խմորը հասունացած լինի, փոքրիկ գնդիկներ պատրաստել:
Երշիկը ոչ շատ մանր կտրատել և տապակել ձեթի մեջ: Այնուհետև խմորը բացել, մեջը դնել տապակած երշիկը: Հետո զգուշությամբ կլորացնել և տապակել ձեթի մեջ: