Օտար միջավայրից ներմուծված կառավարման համակարգերը և սահմանադրությունն ունակ չեն ապահովելու որակյալ արդյունքներ


23:19 , 17 հուլիս, 2015

Եթե ուզում ենք ստեղծել արդյունավետ կառավարման համակարգ, որն ունակ կլինի ապահովելու Հայկական Պետության և Հայ Ազգի շարունակական զարգացումն ու հզորացումը, շատ կարևոր է ուսումնասիրել Հայաստանի պետական կառավարման համակարգերը` պատմական կտրվածքով: Հայերն ունեցել են այնպիսի պետական կառավարման համակարգեր, որոնց դրական փորձը կարելի է ներդնել մեր օրերում և հարմարեցնել ներկա ժամանակաշրջանի խնդիրներին: Օտար միջավայրից ներմուծված, անընդհատ կարկատան արվող կառավարման համակարգերը և սահմանադրությունը չեն արտացոլում Հայության ազգային առանձնահատկությունները, նրա անցած պատմական ճանապարհը և ունակ չեն ապահովելու որակյալ արդյունքներ: