Լավ կլիներ Նաիրիտի աշխատավարձների փոխարեն, մեր երկրորդ ու երրորդ քաղաքների փողոցների բարեկարգման փողը տայինք


20:17 , 17 հուլիս, 2015

Նաիրիտ գործարանի պատմության մեջ մի բան չեմ հասկանում. ինչ հիշում եմ, մեծերն ասում են, որ եթե Նաիրիտը կոմունիստները չփակեին ու 90 ականների սկզբներին չթալանեին, ապա մենք հզոր գործարան կունենաինք, որը մի քանի տասնյակ հազարի հասնող աշխատատեղ կունենար: Ստացվում է, որ Նաիրիտը չկա, բայց փաստորեն կա, չի աշխատում, բայց պարտք է կուտակում աշխատավարձի գծով: Հիմա որ չի աշխատել, էդ մարդկանց ինչու են պահել աշխատանքի ու հիմա ինչու է պարտքեր կուտակվել տարիների, որը Նաիրիտցիները պահանջում են փակել ու դա անել մեր՝ հարկատուներիս հաշվին: Համեմատության համար ասեմ, որ Նաիրիտցիների պարտքը, որ պետք է պետությունը տա, Գյումրի և Վանաձոր քաղաքների բյուջեների չափ է մոտավոր հաշվարկով: Լավ կլիներ մեր երկրորդ ու երրորդ քաղաքների փողոցների բարեկարգման փողը տաինք