Եթե ինչ-որ տհաճ բան պատահի, մարզադաշտը կարող են որակազրկել, և դուք կզրկվեք խաղերը ձեր սիրած մարզադաշտում դիտելու հնարավորությունից


18:45 , 17 հուլիս, 2015

Զրուցելով թե՛ մարզչի, թե՛ ֆուտբոլիստների հետ՝ նորից ու նորից համոզվեցի, որ ավելի դուխով թիմ դեռ չեմ հանդիպել...
Անկախ այն հանգամանքից, որ թիմից բացակայելու են 3 ֆուտբոլիստներ, և այդ կերպ ավարտվեց երեկվա խաղը, շիրակցիները մարտական են տրամադրված և վերադառնում են Գյումրի հաղթելու համար։

Հ.Գ. Երեկ ես դիմեցի մեր երկրպագուներին, որ «արժանի» դիմավորեն ԱԻԿ-ին, բայց դա ավելի շատ էմոցիոնալ էր և պահի տակ արված գրառում էր։ Այսօր ավելի թարմ և ամեն ինչ վերլուծելով՝ ուզում եմ դիմել երկրպագուներին։ Ես վստահ եմ, որ դուք ձեր թիմի համար կանեք ամեն ինչ (խելառություններ), բայց հիշեք և զգուշացեք խախտումներից, քանզի սա միջազգային խաղ է, և եթե ինչ-որ տհաճ բան պատահի, մարզադաշտը կարող են որակազրկել, և դուք կզրկվեք խաղերը ձեր սիրած մարզադաշտում դիտելու հնարավորությունից։ Բայց մյուս կողմից դա չի նշանակում, որ ԱԻԿ-ն իրեն պետք ա լավ զգա և թեթև խաղ անցկացնի։ Այնպես արեք, որ չոքերը դողան։ Էն որ բարձր տեղից հրում ես, բայց միևնույն ժամանակ բռնում ես, է՞, այ տենց։)))) Սպասում ենք պատասխան խաղին! Շիրակ!