Երբևէ պատմված ամենակարճ պատմությունը գրել է երիտասարդ Էռնեստ Հեմինգուեյը: Ընդամենը վեց բառ


17:37 , 16 նոյեմբեր, 2012

Ասում են՝ երբևէ պատմված ամենակարճ պատմությունը գրել է երիտասարդ Էռնեստ Հեմինգուեյը, ով ասել է, որ կարող է գրել մի ամբողջ պատմություն ընդամենը վեց բառով: 
Նրա գործընկերները չհամաձայնվեցին նրա հետ, և յուրաքանչյուրը տասը դոլար խաղադրույք կատարեց նրա դեմ:
Հեմինգուեյը գրեց բառերը անձեռոցիկի վրա և փոխանցեց, որ բոլորը կարդան:
Բոլորը համաձայնվեցին, որ նա հաղթեց գրազը:
Ահա և ամենակարճ պատմվածքը, որ երբևէ պատմվել է:
«For sale. Baby shoes. Never worn»
Վաճառվում են: Մանկական կոշիկներ: Երբեք չհագած: