Ազգային փոքրամասնությունների առումով նոր սահմանադրության նախագիծը գերազանցում է նախորդին


16:39 , 16 հուլիս, 2015

Երեք հանրապետությունների պատմության մեջ նոր սահմանադրության նախագիծն ազգային փոքրամասնություններին ամենաշատ հնարավորություններ ընձեռնող սահմանադրությունն է:

Սահմանադրության մեջ ամենակարևոր բարեփոխումն ազգային փոքրամասնությունների համար Ազգային ժողովում հատուկ տեղեր ունենալու մասին 89 հոդվածի 2-րդ կետն է (որն արդյունք է մեր կազմակերպությունների երկարատև պահանջի:)
Հարց է, թե կընդունվի՞ այս տարբերակը, թե՝ ոչ, սակայն պետք է նշել, որ ոչ միայն ազգային փոքրամասնությունների առումով, այլև ընդհանրապես մարդու իրավունքների տեսակետից նոր սահմանադրության նախագիծը գերազանցում է նախորդին: