Կառավարության նիստին վարչապետը շնորհավորեց Էդվարդ Նալբանդյանին՝ ծննդյան օրվա առթիվ


12:30 , 16 հուլիս, 2015

Կառավարության նիստին վարչապետը շնորհավորեց Էդվարդ Նալբանդյանին՝ ծննդյան օրվա առթիվSlaq.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի մեկնարկին շնորհավորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան ծննդյան օրվա առթիվ:

Վարչապետը ԱԳ նախարարին մաղթեց առողջություն և բեղմնավոր աշխատանք:

Էդվարդ Նալբանդյանը ծնվել է 1956թ.: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականից: