Հարգելի լրագրողներ, Թիֆլիսում որևէ բան, որ տեղի ա ունենում ու դուք լուսաբանում եք, մանավանդ թիվիով, աղաչում եմ, այնպես մի ներկայացրեք իրավիճակը, որ մամաս հայ-հայ վեր կենա, գա իմ կտորները Թիֆլիսի այս ու այն կողմերից հավաքի, լցնի ադնառազըվի տոպրակի մեջ ու բերի հայրենիք՝ վերջին հանգրվանիս հանձնելու... Կարելի ա, եթե ոչ օբյեկտիվ, գոնե նաև ոչ այդքան ճոխացրած էլի... Ու Թիֆլիսը մեր ամենամոտ արտասահմանն ա, պատկերացնում եմ ավելի հեռու երկրներում երեխաներ ունեցողների մամաները երևի գդալ են վերցնում, գնում երեխայի փոշին հողակույտից վերցնում: Հարգե՛ք մեր մամաներին: