Սիրողական առաջնության չեմպիոնն օրինաչափորեն պարտվել է կարգով անհամեմատ բարձր մրցակցին


09:15 , 15 հուլիս, 2015

Փյունիկը հինգ անպատասխան գնդակ է ստացել Մյոլդեից: Ու ի՞նչ, ի՞նչ զարմանալի բան կա: Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք: Սիրողական առաջնության չեմպիոնն օրինաչափորեն պարտվել է կարգով անհամեմատ բարձր մրցակցին: Եթե չգիտեք՝ Մյոլդեն իրենից ինչ է ներկայացնում, ապա խորհուրդ կտամ աչքի տակով անցկացնել, թե ինչպես է հանդես գալիս նորվեգական այդ թիմը եվրագավաթների վերջին մի քանի մրցաշրջանների ընթացքում: Խոսքը սարերի և ձորերի մասին է: Իսկ ամենասարսափելին այն է, որ Փյունիկը համարվում է Հայաստանի հավաքականին ֆուտբոլիստներ մատակարարող թիվ մեկ պրոյեկտը: