Սպասում եմ այն օրվան, երբ ԵՄ դրոշ պատառոտող ու ոտնատակ տվող թափթփուկը հրապարակայնորեն կհրաժարվի ֆեյսբուք-թվիթերներից


23:04 , 14 հուլիս, 2015

Սպասում եմ այն օրվան, որ էն Եվրոմիության դրոշ պատառոտող ու ոտնատակ տվող ու ամբախ-զամբախ Ամերիկա հայհոյող թափթփուկը մի հատ ցուցադրություն կազմակերպի՝ հրապարակայնորեն մի տեղ հավաքելով ու հեռուստակամերաների առաջ վառելով իրենց iPhone-ները, Samsung-ները, LG-ները, HP-ները, MacBook-ները, Nokia-ները, Siemens-ները, Sony-ները, կոմպյուտերները, հագած Adidas-ները, Puma-ները, Nike-ները, իրենց պապաների ու պատրոնների քշած Mercedes-ները, BMW -ները, Opel-ները...հրապարակայնորեն ու ընդմիշտ հրաժարվեն կոմպյուտեր ու ֆեյսբուք-թվիթերներից...
թե չէ մի տեսակ համոզիչ չեք, թուլեք։ Ավելին, անհամոզիչ եք։ Էլ ավելին՝ ակնհայտ ֆեյկ եք։ Էլ ավելին՝ թուլա եք....