Դափնու տերևի օգտակար հատկությունները, որոնց մասին մենք չգիտենք


16:29 , 14 հուլիս, 2015

Դափնու տերևն առկա է մի շարք բաղադրատոմսերի մեջ: Հետաքրքիրն այն է, որ այս տերևը ոչ միայն բուրավետ է, այլև շատ առողջարար: Պարզվում է՝ օգտակար հատկանիշների շնորհիվ այն օգտագործվում է բուժիչ նպատակներով: Դափնու տերևը համարվում է բնական հակաբիոտիկ, բացի այդ, այն խթանում է նյութափոխանակությունը: Դափնու տերևի բաղադրության մեջ եղած տանինների շնորհիվ այն համարվում է բորբոքումներն ու այտուցները բուժող միջոց: