Ինչ ասել է ընդդիմություն


14:59 , 13 հուլիս, 2015

Ինչ ասել է ընդդիմություն. մարդիկ, ովքե՞ր չեն ընդունում իշխանություններին, թե՞ ամեն ինչին օբյեկտիվ գնահատական տվող մարդիկ:

Իշխանություններին կարող ես չընդունել: Բայց, երբ ամեն ինչ անհատականացվում է, այդ դեպքում մարդիկ դադարում են ընդդիմություն լինել, դառնում միայն մեկ անձին դեմ ապրող մարդիկ: Ընդդիմության ֆունկցիան Հայաստանում մի քիչ սխալ են հասկացել:

Արված և չարված գործերը պետք է օբյեկտիվ գնահատականի արժանանան, ու լուծումներ գտնվեն: