Իկեր Կասիլյասը լքեց «Ռեալ»-ը


19:06 , 11 հուլիս, 2015

casilyasFact.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը ժամանել է «արքայական ակումբ»-ի մարզաբազա և հրաժեշտ տվել թիմակիցին: Նա մարզաբազա է եկել Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ սկսված մարզումից մոտ մեկ ժամ ուշ: Այդ մասին հայտնում է AS-ը:

Դարպասապահը նաև հարթել է «Պորտու» տեղափոխության հետ կապված վերջին մանրամասները: Կասիլյասի, «Ռեալի» եւ «Պորտուի» ներկայացուցիչները վերջնական տեսքի են բերել պայմանագիրը եւ շուտով պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին: 34-ամյա դարպասապահը պորտուգալական թիմի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր: Նրա տարեկան աշխատավարձը կլինի 3,5 միլիոն եվրո: