Ի գիտություն դիմորդների


01:44 , 11 հուլիս, 2015

Հաշվի առնելով դիմորդներից և բուհերի ընդունող հանձնաժողովներից ստացած բազմաթիվ դիմումները` հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել բուհերի դիմորդների ավարտական վկայականի (ատեստատի) ընդունման վերջնաժամկետը երկարաձգել մինչև հուլիսի 12-ը՝ ժամը 18.00-ը ներառյալ: Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու և բուհ ընդունվելու հնարավորությունից: