Մեքենայի ղեկին իրենց օդաչու են զգում նրանք, ովքեր գիտեն, որ որքան էլ արագ վարեն, մարսելու են թե՛ էդ խախտումը, թե՛ էդ խախտումի ողբերգական հետևանքը


23:08 , 10 հուլիս, 2015

էս շարժական արագաչափերի շուրջ բարձրացված աղմուկը բայց մի քիչ անհասկանալի է իմ համար: Ասենք, եթե հստակ արագություն է սահմանված, ու բարեխիղճ վարորդն էլ էդ արագությամբ է վարում մեքենան, էլ հիմա էդ արագաչափերից բողոքելու ու շոու սարքելու իմաստը ո՞րն է։ Այսինքն՝ ես հասկանում եմ էսպես, որ բողոքողներն ուղղակի կամ անուղղակի ձևով պաշտպանում են արագությունը գերազանցող վարորդներին: Բան չունեմ ասելու, կարելի է բողոքել խաչմերուկի տեսախցիկների դեմ, որոնք ամեն մի աննշան խախտում, ամեն մի գծանշանի աննշան խախտում արձանագրում են ու հետո էլ թալանում են վարորդներին, բայց արագության խախտման համար ցանկացած վարորդ պիտի պատժվի ու բավական խիստ պիտի պատժվի, հատկապես, որ բոլորս էլ գիտենք՝ ովքեր են հիմնականում մեքենայի ղեկին իրենց օդաչու զգում, նրանք, ովքեր գիտեն, որ որքան էլ արագ վարեն մեքենան, մարսելու են թե՛ էդ խախտումը, թե՛ էդ խախտումի ողբերգական հետևանքը: