Բաղադրությունը`
Ելակ՝ 400 գրամ
Շաքարավազ կամ շաքարի փոշի՝ 100 գրամ
Դասական յոգուրտ՝ 300 գրամ
Կիտրոնի հյութ՝ 1-2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը՝
Ելակը և շաքարավազը խառնում ենք բլենդերում մինչև պյուրեի առաջացումը, ապա ավելացնում յոգուրտը և կիտրոնից քամված հյութը, կրկին խառնում: Պետք է ստացվի 5-րդ նկարում պատկերվածի նման կոնսիստենցիայով զանգված:
Լցնում ենք ստացված զանգվածը կոնտեյների մեջ և տեղափոխում սառցարան 2-3 ժամով: