Հրապարակավ խոսք եմ տալիս երբևիցե տաքսիստների բողոքի ակցիաներին չաջակցել ոչ մի ձևով


18:57 , 9 հուլիս, 2015

Հրապարակավ խոսք եմ տալիս երբևիցե տաքսիստների բողոքի ակցիաներին չաջակցել ոչ մի ձևով. մեր տնից մինչև զոքանչնոց 4.7 կիլոմետր է։ Տաքսի սերվիս կա, որ 500 դրամով է տանում։ Բայց երբ այս սերվիսը մեքենա չի ունենում, այլ սերվիսներից եմ օգտվում։ Ահավասիկ, մեկի մինիմալը 600 էր, էլի ոչինչ, բայց 3.2 կիլոմետրից հաշվիչը ցույց տվեց 700։ Այսինքն՝ մինիմալը 5կմ-ի կամ 4 կմ-ի փոխարեն 3.2 կմ էր։ Սա էլ դեռ ոչինչ։ Երեկ փողոցից տաքսի վերցրեցի, հաշվիչ ուներ, բայց չմիացրեց։ Վերջում հարցնում եմ՝ ինչքան եմ վճարելու, հանգիստ ասաց՝ հազար դրամ։