Իրանին զայրացնում են Թուրքիայի հավակնությունները


16:17 , 9 հուլիս, 2015

Իրանին զայրացնում են Թուրքիայի հավակնությունները, Թուրքիային էլ` իրանցի պաշտոնյաների հայտարարությունները: Թուրքերը նեղսրտել են Իրանի մեջլիսի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մ. Հաքիքաթփուրի հայտարարությունից, որում նա զգուշացրել է, որ «Սիրիա ռազմական ներխուժում իրականացնելն ու անվտանգության գոտին Թուրքիայի նեո-օսմանականության տեսաբանների մեծ սխալը կլինի, իսկ Սիրիան թուրքական բանակի գերեզմանը կդառնա»: