Araratnews.am-ը գրում է.
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը, ով կոռուպցիոն սկանդալի պատճառով վերընտրվելուց 3 օր անց հրաժարական էր տվել, հայտարարել է, որ ինքը չի մնա նախագահի պաշտոնում, եթե նույնիսկ ՖԻՖԱ-ի կոնգրեսը խնդրի դրա համար:
«Ես ընտրություններից հետո չեմ մնա իմ պաշտոնում: Եթե նույնիսկ ՖԻՖԱ-ի կոնգրեսը խնդրի դրա մասին, ես, միևնույնն է, հրաժարական կտամ»,- ասել է 79-ամյա Բլատերը:
Նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան 2015 թվականի դեկտեմբերին: