Կասիլյասը վաղը հրաժեշտ կտա Ռեալի երկրպագուներին


13:00 , 9 հուլիս, 2015

casillas-AFP-M-650x470Araratnews.am-ը գրում է.

Որբաթ օրը տեղի կունենա Մադրիդի «Ռեալի» դարպասապահի հրաժեշտի միջոցառումը ակումբի երկրպագուների հետ: Այս մասին հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:

Միջոցառումը կմեկնարկի Երևանի ժամանակով 13:00-ին «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում: Կասիլյասը կարիերան կշարունակի «Պորտու» ակումբում: Այս մասին հաղորդում է «Ռեալի» հովանավոր Bwin-ի Twitter-ի պաշտոնական էջը:

«Պորտու» տեղափոխվելուց հետո մադրիդյան ակումբն ամեն տարի լրացուցիչ 4 մլն եվրո կվճարի Կասիլյասին պայմանագիրը խզելու համար: