Araratnews.am-ը գրում է.
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ֆրանսիացի համանախագահ Պյեր Անդրիեն և ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հուլիս ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան: Այս մասին Trend գործակալությանն ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Մեկնաբանելով վերջերս Վաշինգտոնում կայացած հանդիպումները` դիվանագետն ասել է, որ քննարկումների թեմա է եղել ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը:
Նրա խոսքերով` համախագահները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդին և ԱՄՆ կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների: