Araratnews.am-ը գրում է.
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր կառավարության շենքի առջև հերթական անգամ բողոքի են դուրս եկել Երևանի մի շարք փողոցների բնակիչներ` պահանջելով ետ վերադարձնել դեռևս ութ տարի առաջ կորցրած իրենց բնակարանների գնին համարժեք գումարը:
Նրանց մոտեցավ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ու հայտնեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է ընդունել ցուցարարներից 10-ին, ովքեր հանրագումարի կբերեն իրենց պահանջներն ու կներկայացնեն իրեն: Ցուցարարները, սակայն, պահանջեցին, որպեսզի վարչապետն ընդունի բոլորին: Նարեկ Սարգսյանն, ի վերջո, առաջարկեց 30 հոգով բարձրանալ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման:
Քաղաքաշինության նախարարը հայտնեց նաև, որ ինքը ևս պատրաստ է ընդունել ցուցարարներին: